Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մոսկվայում կազդարարվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործողությունների ավարտը

Մոսկվայում կազդարարվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործողությունների 
ավարտը

ՄՈՍԿՎԱ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, կհայտարարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման գործողությունների ավարտի մասին, ինչի արդյունքում երկիրը ԵՏՄ անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 2-ից: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Երեք երկրների (Ռուսաստան,  Բելառուս, Ղազախստան) նախագահները վաղը կհայտարարեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման գործողությունների ավարտը: Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա արդեն միության ստեղծման հաջորդ օրը, այսինքն` 2015 թվականի հունվարի 2-ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ուշակովը:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից` ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում: Փաստաթուղթ ն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը պայմանագիրն ստորագրել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացրել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]