Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային ժողովն այս տարի ընդունել է բնա­պահ­պա­նու­թյան ոլոր­տը կանոնակար­գող 5 օրինագիծ

Ազգային ժողովն այս տարի ընդունել է բնա­պահ­պա­նու­թյան ոլոր­տը կանոնակար­գող  
5 օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն այս տարի ընդունել է  բնա­պահ­պա­նու­թյան ոլոր­տը կա­նո­նա­կար­գող 5 օրինագիծ ՝ ներկայացված 7-ից, իսկ 2-ը դեռ գտնվում են ԱԺ օրակարգում: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 22-ին իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի  վերաբերյալ Ազգային ժողովում գտնվեցին պատգամավորներ, ովքեր փորձեցին օրենքը համարել ոչ ճիշտ և հապճեպ ներկայացված: «Այս օրենքը, սակայն, 1,5 տարի գտնվում էր ԱԺ-ում, իսկ այն պատգամավորները, որոնք աժիոտաժ բարձրացրեցին, կարող էին ժամանակին ծանոթանալ օրենքի նախագծին և իրենց առաջարկությունները ներկայացնել, ինչը չարվեց: Սակայն այս օրենքը մի քանի քայլ առաջ էր և ավելի դեմոկրատական, քան նախորդը», - նկատեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նախարարը նաև հիշեցրեց, որ 2014 թ. ընթացքում ընդունվել են ՀՀ կառավարության 30 և վարչապետի 5 որոշումներ, ինչպես նաև 9 գերատեսչական ակտեր, այդ թվում հիշատակման արժանիները` «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման  բնագավառի  2014-2020թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին», «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին», «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» ՀՀ կառավարության որոշումները:

Նաև անցնող տարվա ընթացքում մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ ընթերցման է ներկայացվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]