Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ-ի կառավարությունը կսահմանափակի հացահատիկի արտահանումը

ՌԴ-ի կառավարությունը կսահմանափակի հացահատիկի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը մաքսատուրքեր սահմանելու օգնությամբ կսահմանափակի հացահատիկի արտահանումը, որպեսզի կանխի այդ ապրանքի ներքին գների կտրուկ աճն այն բանից հետո, երբ ռուբլու թուլացումը արտահանողներին մղեց զանգվածային արտահանման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որոշումը հաջորդել Է վերջին շաբաթվա ընթացքում ներքին շուկայում ցորենի գնի 5 տոկոս թանկացմանը: Ռուսաստանի կառավարության հայտարարության կապակցությամբ մեկ բուշել ցորենի արժեքը Չիկագոյի ապրանքային բորսայի սակարկություններում ավելացել Է 1,8 տոկոսով՝ մինչեւ 643,75 դոլար:

«Մենք առաջարկություններ ենք պատրաստել հացահատիկի վրա արտահանական մաքսեր սահմանելու վերաբերյալ, եւ մեկ օրվա ընթացքում դրանք կներկայացվեն Ձեզ»,-հայտնել Է փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ խորհրդակցության ժամանակ դիմելով նախարարների կաբինետի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]