Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պուտինը Ուկրաինայի իրադրությունը վերստին կքննարկի նորմանդական ձեւաչափով

Պուտինը Ուկրաինայի իրադրությունը վերստին կքննարկի նորմանդական ձեւաչափով

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 22-ի երեկոյան վերստին հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

Նրա խոսքով՝ նախատեսվում Է քննարկել «Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը եւ շփման խմբի հերթական նիստի անցկացման հեռանկարները»: Նման կազմով վերջին հեռախոսազրույցը կայացել Է դեկտեմբերի 17-ին:

Պուտինի, Պորոշենկոյի, Օլանդի եւ Մերկելի կոնսուլտացիաները նորմանդական ձեւաչափ անվանումն են ստացել, քանի որ նրանց առաջին նման հանդիպումը կայացել Է Նորմանդիայում՝ դաշնակից զորքերի դեսանտի ափհանման տարեդարձի տոնակատարության ժամանակ:

«Նորմանդական քառյակի» զրույցների գլխավոր թեման Ուկրաինայի իրադրությունն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]