1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիացիները վճռական են տրամադրված ահաբեկչության վերացման հարցում. Բաշար ալ Ասադ

Սիրիացիները վճռական են տրամադրված ահաբեկչության վերացման հարցում. 
Բաշար ալ Ասադ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացիները լիովին վճռական են տրամադրված իրենց երկրում ահաբեկչությունը և ծայրահեղական գաղափաներն արմատախիլ անելու հարցում: Այս մասին հայտարարել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում նախագահ Ասադը նշել է, որ սիրիական ազգը հպարտանում է իրանական ազգի հետ միավորող պատմական և եղբայրական հարաբերություններով, որոնց շնորհիվ հաջողությունների են հասել տարածաշրջանային և երկկողմ մակարդակներում` հաստատելով սիրիացիների բարձր գնահատականն Իրանի դիրքորոշման հանդեպ: Նախագահը նաև ավելացրել է, որ սիրիացիները ձգտում են ամրապնդել համագործակցությունը բոլոր բնագավառներում, ինչը բխում է երկու երկրների շահերից և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու ցանկությունից:

Իր հերթին Լարիջանին նշել է ահաբեկչության դեմ պատերազմում սիրիական ազգի տոկունության մասին` հավաստելով, որ իրանցի ժողովուրդը բոլոր միջոցներով կօժանդակի Սիրիային իր ուժերն ամրապնդելու հարցում: Նա ավելացրել է, որ Իրանն աջակցում է միջսիրիական բանակցություններին` Սիրիայի ինքնիշխանության պահպանման, նրա զավակների միասնականութան և օտար միջամտության բացառման սկզբունքների հիման վրա:

Իրանի խորհրդատարնի նախագահը հանդիպել նաև իր սիրիացի գործընկեր Մուհամադ Ջիհադ ալ Լահամի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:

Նախատեսվում է Լարիջանիի այցելություննները Լիբանան և Իրաք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]