Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գործադուլի պատճառով փակվել Է Լիսաբոնի մետրոպոլիտենը

Գործադուլի պատճառով փակվել Է Լիսաբոնի մետրոպոլիտենը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադուլի պատճառով մեկ օրով փակվել Է Լիսաբոնի մետրոպոլիտենը: Ակցիային մասնակցում են մետրոյի բոլոր աշխատակիցներ:

Գործադուլը կդադարեցվի դեկտեմբերի 23-ի առավոտյան ժամը 6:30-ին:

Գործադուլը կազմակերպել են միանգամից մի քանի արհմիութենական կազմակերպություններ, որոնք մտնում են տրանսպորտի եւ կապի աշխատողների դաշնության մեջ:

Սա 2014 թվականին Լիսաբոնի մետրոպոլիտենի աշխատակիցների՝ թվով արդեն ութերորդ գործադուլն Է: Տեղական մետրոյի թողունակությունն օրական հասնում Է կես միլիոն մարդու: Գործադուլի ընթացքում կազմակերպվել են վերգետնյա տրանսպորտի լրացուցիչ երթուղիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]