Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը բարձրացել են ապօրինի շահագործվող հորերի փակման շնորհիվ

Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը բարձրացել են ապօրինի շահագործվող 
հորերի փակման շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որևիցե ձկնաբույծ ապօրինի ջրհորների փակման հետևանքով որևիցե լումայի կորուստ չի ունեցել: Այս մաին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանալ լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպաության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նրա տվյալներով` հիդրոերկրաբանական մշտադիտարկումները ցույց են տվել, որ դեկտեմբերի ընթացքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Արևաբույր գյուղի դիտակետերում մակարդակների բարձրացում է նկատվել 4-12սմ-ով, Սիսում` 2-3սմ-ով, Դաշտավանում ջրի ծախսն ավելացել է 0.04լ/վ-ով, Հովտաշատում` 0.9լ/վ -ով: Հովտաշատ գյուղի ձկնաբուծական տնտեսությունները սնուցող ջրի ծախսն ավելացել է 3-16լ/վ-ի սահմաններում,  Զորակ գյուղի մեկ տնտեսությունում` 24լ/վ-ով: Ստորգետնյա ջրերի մակարդակների բարձրացում է նկատվել Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն` 70սմ-ով, և Ակնաշեն գյուղերի դիտակետերում` 10-70սմ-ով: Արմավիրի մարզի Գայ գյուղի շատրվանող հորատանցքում ծախսն ավելացել է 0.05լ/վ-ով:

«Սրանք հիմնականում դիտակետերում գրանցված տվյալներն են, որտեղ տեսել ենք, որ ջուրը իրականաում բարձրացել է, և խնայողություններն իրենց ազդեցությունը թողել են: Այսպիսով` մենք համոզվել ենք, որ ընտրված ուղին ճիշտ է, և հաջորդ տարի աշխատանքները շարունակվելու են: Կատարված աշխատանքը թույլ է տվեվ ստանալ ջրի ճնշման և հոքի ավելացում:  Սկզբնական ժամանակահատվածում ձկնաբույծները աղմուկ բարձրացրին, խնդիրներ ներկայացրին, սակայն մի քանի օր առաջ նույն ձկնաբույծները շնորհակալություն հայտնեցին այն կապակցությամբ, որ ականատես են եղել ջրի մակարդակի բարձրացման, և նշեցին, որ իրենք սխալ ճանապարհով էին շարժվել՝ դժգոհություն ներկայացնելով», - տեղեկացրեց Արամայիս Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարը հայտարարեց, որ նախարարությունն ինքնաշատրվանող հորերն ապօրինի շահագործող ձկնաբույծներիին տվել է ձկների տեղափոխություն կատարելու և հորերի կոնսերվացիա կամ լուծարման աշխատանքներ իրականացրելու հնարավորություն և ժամանակ:

«Մեր ձկնաբույծներն իրենց քաղաքականության մեջ պետք է հաշվի առնեն, որ առաջիկա տարիներին մենք մեր առջև խնդիր ենք դրել, որպեսզի ձկնաբույծները քիչ ջրով շատ ձուկ կարողանան արտադրել՝ ինչը կատարվում է զարգացած երկրներում, իսկ մեզ մոտ հակառակ իրադրությունն է՝ շատ ջրով քիչ ձուկ է արտադրվում: Սրանք հավելյալ ծախսեր են, սակայն պետությունը տրամադրում է հնարավորություն, որպեսզի ձկնարտադրողները կարողանան բանկերի հետ աշխատանք տանել և բուծումն իրականացնեն փակ շրջանառու համակարգով: Մեր աշխատանքները շարունակվելու են, և վերջակետը կդրվի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք ստեղծել Մասիսի և Արմավիրի մարզերի ձկնաբուծական ֆերմաների 300 հորերի ավտոմատ փականային համակարգ: Այդ ժամանակ մեզ կհաջողվի ամբողջականապես վերահսկողություն իրականացնել առցանց ռեժիմով», - հավելեց Արամայիս Գրիգորյանը:

«ՀՀ Արարատյան դաշտում ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման ներդրման տեխնիկական առաջադրանքը» հավանության է արժանացել ՀՀ կառավարության 26.06.2014թ.-ի թիվ 27 արձանագրային որոշմամբ: Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և կազմման նպատակով կազմվել է նախահաշիվ 71 մլն դրամի չափով, որից 20 մլն դրամը ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 4-ի  թիվ 1030-Ն որոշմամբ հատկացվել է ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդից, իսկ 51 մլն.դրամը` 2015թ. ՀՀ պետական բյուջեով: Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]