Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը լիարժեք ճգնաժամում կհայտնվի 2015 թվականին. Կուդրին

Ռուսաստանը լիարժեք ճգնաժամում կհայտնվի 2015 թվականին. Կուդրին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականին Ռուսաստանը լիարժեք տնտեսական ճգնաժամ կապրի, համախառն ներքին արդյունքը հաջորդ տարի կարող Է նվազել 2 – 4 տոկոսով: Այդ մասին ասել Է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, իսկ այժմ Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

«Այսօր կարող եմ ասել, որ մենք մտել ենք կամ մտնում ենք իսկական, լիարժեք տնտեսական ճգնաժամ, հաջորդ տարի մենք այն կզգանք լրիվ չափով»,- ասել Է Կուդրինը: 

«2000 թվականից Պուտինի եւ Մեդվեդեւի կառավարման ընթացքում առաջին անգամ հաջորդ տարի բնակչության իրական եկամուտները կնվազեն: Նվազման մակարդակը կկազմի 2 տոկոսից մինչեւ 4 – 5 տոկոս»,- ասել Է ֆինանսների նախկին նախարարը:

Ռուբլու թուլացումը Կուդրինը բացատրել Է մի քանի պատճառներով. նավթի գներով, Ուկրաինայի իրադարձությունների պատճառով արեւմտյան պատժամիջոցներով եւ համաշխարհային շուկայում մնացած արժույթների նկատմամբ դոլարի ամրապնդմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]