Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու 
ուղղությամբ քննություն է տարվում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից  կտորով կախված։

Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի ձախ ծոցագրպանից հայտնաբերվել է նոթատետրի թուղթ՝ հետևյալ գրությամբ. «Իմ արածի համար ոչ մեկի չմեղադրեք. զզվել էի կյանքից, ես եմ որոշել», այնուհետև՝ ստորագրություն:

Դեպքի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար կատարվում է քննության։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]