Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կաննում չինացի դատապարտված քաղաքական գործիչ Բո Սիլայի առանձնատունը գնահատվել Է 7 մլն եվրո

Կաննում չինացի դատապարտված քաղաքական գործիչ Բո Սիլայի առանձնատունը գնահատվել Է 7 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննում Չունցին քաղաքի կուսկոմի նախկին քարտուղար Բո Սիլայի առանձնատունը, որը 2013 թվականի սեպտեմբերին ցմահ բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, գնահատվել Է 6,95 միլիոն եվրո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Հուանցյու շիբաո» թերթին, տունը՝ 4 հազար քառակուսի մետր հողամասով, արդեն վաճառքի Է հանվել:

Դատապարտված չինացի քաղաքական գործչի անշարժ գույքի վաճառքով զբաղվում Է Մեծ Բրիտանիայի Fine & Country ռիելտորական ընկերությունը: Թե ով Է հանդես գալիս որպես ուղղակի պատվիրատու, թերթը չի նշում: 400 քառակուսի մետր մակերեսով տանը հանգստի հինգ ընդարձակ սենյակներ են, հյուրասենյակը, մի քանի լոգասենյակներ եւ մեծ լողավազանը: Առանձնատան տարածքում կա նաեւ բաց լողավազան եւ ավտոմոբիլների կայանատեղի:   

Բո Սիլայը՝ կուսակցության վետարան Բո Իբոյի որդին, զբաղեցրել Է Դալյանի քաղաքագլխի, Լյաոնինի նահանգապետի, ՉԺՀ-ի առեւտրի նախարարի պաշտոնները: 20,44 միլիոն յուանի (3,3 միլիոն դոլարի) չափով կաշառքների ստացման մեղադրանքները խաչ են դրել նրա քաղաքական կարիերայի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]