1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեյրան Օհանյանը մասնակցել է «ռուսական Պենտագոնով» Շոյգուի էքսկուրսիային

Սեյրան Օհանյանը մասնակցել է «ռուսական Պենտագոնով» Շոյգուի էքսկուրսիային

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրային կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների իր գործընկերների համար յուրօրինակ էքսկուրսիա է կազմակերպել ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում: Հյուրերի թվում է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական TVzvezda.ru-ն, հյուրերին և ՀԱՊԿ անդամներին ներկայացվել են տարբեր գերատեսչություններից ստացվող տեղեկատվության մշակման ժամանակակից համակարգերը, «Ռոսատոմ»-ը, Գլխավոր շտաբի հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոնը:

Վերոթվարկյալ նորագույն սարքավորումները ի վիճակի են մշակել տեղեկությունները կրկնակի ավելի արագ, քան ԱՄՆ զինված ուժերի «ուղեղային կենտրոնը»: Իսկ պահպանվող տեղեկատվության ծավալը Պենտագոնի հիշողության ծավալը գերազանցում է 19 անգամ:

Երեկոյան կսկսվի նիստ, որտեղ կողմերը կամփոփեն 2014 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կսահմանեն կազմակերպության խնդիրներն առաջիկա տարում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին մեկնել է Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:  Նիստի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ա. Ռավկովի հետ, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարները կհաստատեն հայ-բելառուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]