Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքյան ուժերը տարբեր մարզերում մեծ տարածքներ են ազատագրել ԻՊ-ից

Իրաքյան ուժերը տարբեր մարզերում մեծ տարածքներ են ազատագրել ԻՊ-ից

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը Սալահ ադ Դին մարզում «Իսլամական պետությունից» ազատագրել են Դալաուիա շրջանի Բուայֆան և Հուեյջա բնակավայրերը` այնտեղից վտարելով ահաբեկիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանության տեղեկացմամբ` ռազմական գործողություններն իրականացվել են բանակի, ոստիկանության, ազգային կամավորական ջոկատների համատեղ ջանքերով: Բախումների ժամանակ ԻՊ-ն լուրջ կորուստներ է կրել:

Նաև տեղեկություններ են ստացվել, որ ԻՊ-ից ազատագրվել է Թիրքիթ քաղաքի հարավում գտնվող Ալբու Հանզալ գյուղը, և ռազմական գործողություններ են սկսվել մերձակա տարածքների ազատագրման համար: Աղբյուրի տեղեկացմամբ` նախօերին ևս մի քանի տարածքներ են ազատագրվել Սալահ ադ Դին մարզում:

Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` դեկտեմբերի 21-ին իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Թելաֆարի օդանավակայանի վրա: Օդանավակայանի ներսում և շրջակայքում բախումների հետևանքով ԻՊ-ի ավելի քան 130 անդամ է սպանվել:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները շարունակվում են Նինվե մարզում: Ավելի վաղ` դեկտեմբերի 20-ին, քրդական փեշմերգան ամբողջությամբ ազատագրել է Մոսուլի արևմուտքում գտնվող Սինջար քաղաքը: Արդյունքում` տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am