Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանցիներին առցանց հասանելի կլինեն ռուսական գնացքների տոմսերը

Հայաստանցիներին առցանց հասանելի կլինեն ռուսական գնացքների տոմսերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավարտին է մոտենում «Ռուսական երկաթուղիների» գնացքների տոմսերի վաճառքի համակարգի ներդրումը: Տոմսերը վաճառքի կհանվեն 2015 թվականից: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ  հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` նշելով, որ տոմսերը վաճառվելու են Երևանի կայարանում տեղադրված տերմինալների միջոցով: «Կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն արդեն ավարատվել են, ստորագրվել են անհրաժեշտ պայմանագրերը, իսկ անձնակազմն անցել է  համապատասխան ուսուցում: Հաջորդ տարվանից համակարգը կսկսի գործել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց ՀԿԵ-ի ղեկավարը:

Վիկտոր Ռեբեցի խոսքով` 2011 թվականից երկաթուղում գործում է  միջազգային տոմսերի վաճառքի ավտոմատացված  համակարգ, որր շնորհիվ մեկ տոմսի ձևակերպման ժամանակը 10 րոպեից կրճատվել է մինչև 2 րոպե: «Իսկ 2012 թվականից ուղևորները հնարավորություն են ստացել միջազգային գնացքների տոմսերը գնել նաև համացանցով: Տոմսերի առցանց վաճառքը դառնում է  ավելի պահանջված: Միայն այս տարի 3 անգամ ավելացել են համացանցով վաաճառված տոմսերը»,- նշեց նա:

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ  ներհանրապետական հաղորդակցությունում հունվար-նոյեմբերին փոխադրվել է 293.3 հազար ուղևոր, իսկ  միջազգային տարեկան ուղևորափոխադրումները նախորդ վեց տարիների ընթացքում  27.5 հազարից այս տարի հասել է 55.5 հազարի:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրված կառավարիչն է: ՀԿԵ-ում գործում է  ներհանրապետական էլկտրագնացների 5 երթուղի` Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Երևան-Արմավիր-Երևան, Հրազդան-Ալմաստ-Հրազդան, Երևան-Երասխ-Երևան: Գործում է նաև միջազգային գնացք` Երևանից Թբիլիսի և Երևան-Բաթում ուղղություններով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]