Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պակիստանում մահապատժի կենթարկեն շուրջ 500 ահաբեկիչների

Պակիստանում մահապատժի կենթարկեն շուրջ 500 ահաբեկիչների

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մահապատժի կենթարկեն շուրջ 500 ահաբեկիչների, որոնք ավելի վաղ դատապարտվել Էին պատժի առավելագույն չափի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ներքին գործերի նախարար Չոուդրի Նիսար Ալի Խանը: 

«ՆԳ նախարարությունն արտոնել Է այդ կալանավորների մահապատիժը: Ներում շնորհելու վերաբերյալ նրանց խնդրանքները մերժվել են նախագահի կողմից»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ իսլամական հանրապետության ներքին գործերի նախարարը նախազգուշացրել Է ահաբեկիչների կողմից հնարավոր պատասխան գործողությունների վերաբերյալ: «Մենք չպետք Է կորցնենք զգոնությունը, եթե ցանկանում ենք վրեժ լուծել Փեշավարի ահաբեկչական գործողության զոհերի համար: Մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, մենք կշահենք այս պատերազը»,-նշել Է Չոուդրի Նիսար Ալի Խանը:  

Դեկտեմբերի 17-ին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը չեղյալ Է հայտարարել մահապատժի մորատորիումը, որը երկրում գործում Էր 2008 թվականից ի վեր: Այդ որոշումն ընդունվել Է դեկտեմբերի 16-ին Փեշավար քաղաքի (Հայբեր Պահթունհվա նահանգ) դպրոցներից մեկի վրա «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժման զինյալների գրոհից հետո: Այդ ահաբեկչական գործողության զոհ դարձավ 148 մարդ, այդ թվում՝ ավելի քան 130 երեխա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]