Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իսպանիայի արքայադուստրը դատարանի առաջ պատասխան կտա հարկային մեքենայությունների համար

Իսպանիայի արքայադուստրը դատարանի առաջ պատասխան կտա հարկային մեքենայությունների համար

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Ֆելիպե VI թագավորի քույրը՝ արքայադուստր Քրիստինան, կկանգնի դատարանի առաջ հարկային մեքենայությունների գործով՝ կապված իր ամուսնու կողմից գլխավորած ոչ առեւտրային կազմակերպության գործունեության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Այսպիսով, զանգվածայյին լրատվամիջոցների տվյալներով՝ արդի Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորական ընտանիքի անդամը հայտնվում Է դատարանում որպես հանցագործության կատարման կասկածյալ:  

Արքայադստեր ամուսինը՝ ձեռնագնդակի գծով օլիմպիական չեմպիոն Ինյակի Ուգդագարինը մեղադրվում Է իր նախկին գործընկերոջ հետ մարզական հիմնադրամից պետական միջոցների յուրացման մեջ: Այդուամենայնիվ ամուսնական զույգը ժխտում Է մեղադրանքները:

Նոյեմբերին Պալմա դե Մայորկայի դատարանն Իսպանիայի թագավորի քրոջից՝ դոնյա Քրիստինայից, հանել Է փողերի լվացման մեղադրանքները:  

Այսպիսով, նրան մնում Է դատարանի առաջ պատասխան տալ սոսկ 2007 – 2008 թվականներին եկամտահարկի եւ շահութահարկի չվճարման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]