Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետության հրապարակում երեկոյան կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը

Հանրապետության հրապարակում երեկոյան կմիացվեն գլխավոր տոնածառի 
լույսերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Լավագույն ձևավորման համար քաղաքացիներն ու տնտեսվարողները քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաև, որ վարչական բոլոր շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ: Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին էլ տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]