1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մայրաքաղաքում տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Մայրաքաղաքում տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տոնական օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է շուրջօրյա հերթապահություն սահմանել: Հսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի, մասնավորապես, ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի և Երևանի մետրոպոլիտենի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս քաղաքապետը հանձնարարել է ապահովել օպերատիվ աշխատանք: Հերթապահություն կսահմանվի նաև կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով: «Շուրջօրյա հերթապահություն սահմանեք նաև տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Նախապես լրացուցիչ իրազեկեք նաև տնտեսվարողներին, որպեսզի հնարավոր տեղումների ժամանակ ապահովեն պարտադիր բարեկարգման իրենց պայմանագրային պարտավորությունների կատարումը»,-ընդգծել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ընդհանուր առմամբ 303 հեռախոսազանգ է ստացվել, որից լուծում է ստացել 227 հարց, իսկ բարձրացված մյուս հարցերի լուծումն ընթացքի մեջ է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ևս ապահովել «թեժ գծերի» հեռախոսահամարների աշխատանքը ու, ըստ անհրաժեշտության, օպերատիվ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի երկրորդական և երրորդական փողոցներում շարունակվում են փոսալցման աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]