Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մալթայի ընդդիմությունը կոռուպցիոն հետքեր է բացահայտել SOCAR-ի հետ իշխանության պայմանագրերում

Մալթայի ընդդիմությունը կոռուպցիոն
 				   հետքեր է բացահայտել SOCAR-ի հետ 
     իշխանության պայմանագրերում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի ընդդիմությունը կոռուպցիոն հետքեր է հայտնաբերել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ իշխանությունների կնքած պայմանագրերում, ինչի համար դեմ է ադրբեջանական այդ ընկերության մուտքին երկիր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը:

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթն օրեր առաջ հայտարարել էր, որ երկրի ElectroGas ընկերության 20 տոկոս մասնաբաժինն արդեն պատկանում է SOCAR-ին, ինչը Մալթայում գազով աշխատող նոր էլեկտրակայան կառուցելու հնարավորություն է ընձեռում:

Ադրբեջանական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Աֆրիկայի երկրներ եւ Մալթա գազ փոխադրելու համար ռազմավարական գործընկեր ընտրված բրիտանական ընկերությանը SOCAR-ի կողմից սնանկացնելու գործողությունը Մալթայում քաղաքական աղմուկի վերածվելու առարկա էր դարձել:

Մալթայի ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը պատրաստվում է բարձրացնել այն հարցը, թե ինչու՞ է երկրի կառավարությունը թույլ տվել սնանկացած ընկերությանը ներգրավել գազով աշխատող էլեկտրակայանի շինարարության մեջ: Կուսակցության փոխնախագահ Մարիո դե Մարկոն գտնում է, որ SOCAR-ի հետ ներկայում Մալթայում իշխող լեյբորիստների կառավարության ստորագրած 370 մլն դոլար արժողությամբ պայմանագրում «բավականաչափ մութ պահեր կան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]