1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Պետրոսյանը Ալ Էյնի մրցաշարի առաջատարների թվում է

Տիգրան Պետրոսյանը Ալ Էյնի մրցաշարի առաջատարների թվում է

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյնի քաղաքում ընթացող օփեն մրցաշարը հասել է միջնագծին: 4 տուրերից հետո առավել հաջող դիրքում է գտնվում Տիգրան Պետրոսյանը, ով 3.5 միավորով առաջատարների խմբում է: Լևոն Բաբուջյանն ունի 3, իսկ մեր մյուս ներկայացուցիչներն ավելի ցածր միավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Ավելի վաղ Սամվել Տեր-Սահակյանն Ալ Էյնում ընթացող փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում յոթ հնարավորից վաստակել է 6 միավոր եւ գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանել 1-ին և 2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին շնորհվել է երկրորդ մրցանակը: Լևոն Բաբուջյանը հաղթողներից ետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակել է 5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը և Մանուել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]