Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հովհաննես Գաբուզյանը 3-րդն էր իտալական մրցաշարում

Հովհաննես Գաբուզյանը 3-րդն էր իտալական մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը հաջողությամբ ավարտեց ելույթները իտալական շախմատային մրցաշարում:

Իտալիայի Պադուա քաղաքում երեկ երեկոյան ավարտված բաց մրցաշարում փայլուն արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բուլղարացի հանրահայտ գրոսմայստեր Կիրիլ Գիորգիևի հետ բաժանելով 2-3 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 3-րդ մրցանակին: Մրցաշարի հաթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Վովկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մինչ այս Հովհաննես Գաբուզյանը Միլանում անցկացված Կրեսպիի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել էր 5,5 միավոր և 28 մասնակիցների մեջ գրավել չորրորդ տեղը: 7 միավորով մրցաշարի հաղթող էր դարձել գրոսմայստեր Էդուարդաս Ռոզենտալիսը (Լիտվա): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]