Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում կհաստատվի հունվարի 2-ից Հայաստանի՝ ԵՏՄ լիիրավ անդամ լինելը. Կարեն Բեքարյան

Մոսկվայում կհաստատվի հունվարի 2-ից  Հայաստանի՝ ԵՏՄ  լիիրավ անդամ լինելը. 
Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Կարեն Բեքարյանն այն կարծիքին է, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կհաստատվի, որ Հայաստանը հունվարի 2-ից  դառնում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Բեքարյանը նկատեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններն արդեն վավերացրել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ չնայած հայկական մամուլում հաճախ էր գրվում այն մասին, թե Ղազախստանն ու Բելառուսը տապալում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը: «Մենք տեսանք, որ բոլոր խորհրդարանները վավերացրեցին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Եվ եթե վաղը Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում շրջադարձային ինչ-որ իրադարձություններ տեղի չունենան, ինչը ես չեմ կարծում, թե կլինի, ապա կհաստատվի, որ Հայաստանը 2015թ հունվարի 2-ից դառնում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բեքարյանը:

Նա ընդգծեց, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումը ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների վերջին հանդիպումն է այս տարվա ընթացքում, որի ժամանակ արձանագրվելու է ԵՏՄ նոր ձևաչափը՝ արդեն 4 երկրով: «Կարծում եմ, այդ հանդիպման ժամանակ կարող են լինել հետաքրքիր քննարկումներ, մանավանդ, երբ խոսքը 2015թ. պլանավորման, համատեղ գործողությունների, նոր նախաձեռնությունների մասին է»,- նշեց քաղաքագետը:

Բեքարյանը նաև նշեց, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանը լուծեց իր և-և քաղաքականության երկրորդ և-ի խնդիրը, իսկ առաջինի՝ ԵՄ-ի դեպքում դեռ պետք է հասկանալ, թե ինչպես է շարունակվելու երկխոսությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]