Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայի փոխկանցլերը դեմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացմանը

Գերմանիայի փոխկանցլերը դեմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը դեմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա հայտարարել է  Tagesspiegel թերթին տված հարցազրույցում: «Վերջին հաշվով, ոչ Գերմանիան, ոչ էլ Եվրոպան չեն կարող շահագրգռված լինել այն հարցում, որ Ռուսաստանը մտնի տնտեսական քաոսի մեջ: Այդ պատժառով պատժամիջոցների խստացում պահանջելը սխալ կլինի»,-ասել է Գաբրիելը:

Փոխկանցլերը միաժամանակ նշել է, որ «այժմ, և ոչ միայն ԱՄՆ-ում, շատ են խիստ պատժամիջոցների կիրառման կողմնակիցները, ովքեր անգամ պահանջում են Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»: «Կարծես թե, այնտեղ քիչ չեն փոխադարձ սադրանքները: Այդ քննարկումներին պետք է վերջ տակ»,-ընդգծել է Գաբրիելը: Նրա խոսքերով, պատժամիջոցների նպատակը ոչ թե այն է, որ ՌԴ-ն ծնկի գա, այլ այն, որ Ռուսաստանը թեքվի դեպի Ուկրանական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունները:

«Մեզ լիցքաթափման նոր քաղաքականություն է անհրաժեշտ: Միաժամանակ, մենք ՌԴ-ի հետ նոր բանակցությունների կարիք ունենք, որոնց անցկացման ջատագովներից է արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմաիերը»,-նշել է Գերմանիայի փոխկանցլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am