Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հորդանանում վերջին ութ տարվա ընթացքում մահապատիժ է իրականացվել

Հորդանանում վերջին ութ տարվա ընթացքում մահապատիժ է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանում վերջին ութ տարվա ընթացքում կիրառվել է պատժի ամենածանր տեսակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, Թագավորության ՆԳՆ-ից հայտնել են, որ մահապատժի է ենթարկվել սպանության մեղադրանքով դատապարտված 11 կալանավոր: «Արևածագին մահապատժի է ենթարկվել 11 հանցագործ: Բոլոր դատապարտյալները Բարձրագույն քրեական դատարանի կողմից մեղադրվել են սպանություն կատարելու մեջ»,-ՆԳՆ-ի ներկայացուցիչ Զիադա ազ-Զոուբիի խոսքերն է մեջբերում հորդանանյան «Պետրա» լրատվական գործակալությունը:

Մահապատիժն իրականացվել է Բարձրագույն քրեական դատարանի մի խումբ անդամների, ինչպես նաև Ամմանի գլխավոր դատախազի ներկայությամբ: Մահապատժի ենթարկվածների ազգային պատկանելության մասին տվյալներ չեն հաղորդվում:

Հորդանանում վերջին անգամ մահապատիժ է կիրառվել 2006թ. հունիսին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]