1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ-ից Դոնեցկ հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը հատել է սահմանը

ՌԴ-ից Դոնեցկ հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը հատել է 
սահմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասի բնակիչների համար նախատեսված հումանիտար օգնության ծանրոցներով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի ավտոշարասյունը հատել է ռուսական սահմանը և շարժվում է Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել են ՌԴ ԱԻՆ-ից:

Ռոստովի մարզի «Մատվեև Կուրգան» և «Դոնեցկ» անցակետերում ավարտվել է հումանիտար բեռի մաքսային գրանցման գործընթացը: «Դրանից հետո ավելի քան 90 բեռնատարներ ուղղություն են վերցրել դեպի Դոնեցկ, մոտավորապես նույն քանակությամբ մեքենաներ էլ շարժվում են դեպի Լուգանսկ»,-հայտնել է ԱԻՆ աշխատակիցը:

Ավելի վաղ 180-ից ավելի բեռնատարներից բաղկացած շարասյունը բաժանվել է երկու մասի: Ընդհանուր առմամբ, այսօր Դոնբաս կհասցվի 1,4 հազար տոննայից ավելի հումանիտար օգնության բեռ: Օգնության փաթեթներում սննդամթերքի, դեղորայքի և շինարարական պարագաների հետ մեկտեղ կան նաև ամանորյա նվերներ: Սա Դոնբասի համար նախատեսված արդեն թվով տասներորդ հումանիտար օգնության շարասյունն է: Նախորդ ինը օգոստոսի կեսին մոտ 12 հազար տոննա հումանիտար օգնության բեռ են տեղափոխել Դոնբաս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]