Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռաուլ Կաստրոն ողջունում է Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Ռաուլ Կաստրոն ողջունում է Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբան ողջունում է ԱՄՆ նախագահի` երկու երկրների միջև նոր էջ բացելու որոշումը: Այդ մասին հայտարարել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն: «Ողջունում ենք Օբամայի որոշումը` նոր էջ բացելու երկու երկրների հարաբերություններում և զգալի փոփոխություններ կատարելու Կուբայի նկատմամբ վերջին կես դարում իրականացվող քաղաքականության մեջ: Երախտապարտ ենք Կուբայի շրջափակման փոփոխության հարցը Կոնգրեսում քննարկելու նրա մտադրության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Կաստրոն:

Նրա խոսքով` իրենք կիսում են այն միտքը, որ կարող է երկու երկրների միջև բացվել հարաբերությունների նոր էջ: «Կատարվել է կարևոր քայլ, սակայն մնում է ամենակարևորը` շրջափակման դադարեցումը, որը վերջին տարիներին ավելի է խստացվել, հատկապես ֆինանսական ոլորտում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` նշել է Կաստրոն:

Դեկտեմբերի 18-ին Սպիտակ տունը հայտարարեց Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման պատմական նախաձեռնության մասին, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որոնք խզվել են դեռևս 1961 թվականից, ներդրումների աճ և առևտուր, փոխադարձ այցերի սահմանակափման վերացում, Կուբայի տարածքում ամերիկյան կրեդիտ-քարտերի օգտագործում:              

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]