1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԱԾ առաջնահերթություններից է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անվտանգության ապահովումը

ԱԱԾ առաջնահերթություններից է Ցեղասպանության 100-րդ տարելիցի 
միջոցառումների անվտանգության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթություններից է հաջորդ տարի կայանալիք` Հայոց ցեղասպանության հարյուրա տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգության ապահովումը: Այս մասին ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ նախատեսվող միջոցառումներն ու արարողությունները հասարակական-քաղաքական բացառիկ նշանակություն ունեն: «Եվ դրանց ընթացքը խաթարելու ցանկացած փորձ համարժեք և կտրուկ արձագանք կստանա: Այստեղ անչափ կարևոր է ծառայության ստորաբաժանումների համակարգված աշխատանքը, սերտ համագործակցությունը ոստիկանության մարմինների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

Գորիկ Հակոբյանը նկատեց՝ ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վտանգներն ու սպառնալինքերը կտրուկ կարող են աճել: «Համոզված եմ, որ մենք ի զորու կլինենք դիմագրավել այս նենգադավ նկրտումներին»,- հայտարարեց Գորիկ Հակոբյանը:

Նրա խոսքով` անվտանգության ապահովման միջազգային կառույցներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը էապես ընդայնում է տեղեկատվական տեխնոլոգիաների, անդրսահմանային և գլոբալ բնույթ կրող այլ հանցատեսակների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունները: «Գործընկեր հատուկ ծառայությունների հետ համագործակցության օրակարգային ամենաարդիական հարցերից մեկն է մնում ահաբեկչական և ծայրահեղական տարաբնույթ դրսևորումների նախականխումն ու կասեցումը»,- շեշտեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Նա համոզմունք հայտնեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը նոր թափ կհաղորդի միության անդամ երկրների անվտանգության մարմինների հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Ըստ նրա՝ միջազգային տնտեսության ներկա անորոշության պայմաններում համատեղ ուժերն անհրաժեշտ է լինելու նպատակաուղղել ֆինանսատնտեսական ոլորտներում առաջացող մարտահրավերները կանխավ հայտնաբերելուն՝ հավելելով, որ այս առումով հակահետախուության վարչությունը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]