Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շվեյցարիան քաղաքական ապաստան է տվել ադրբեջանցի իրավապաշտպան Միրկադիրովի ընտանիքին

Շվեյցարիան քաղաքական ապաստան է տվել
 			ադրբեջանցի իրավապաշտպան Միրկադիրովի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի դատարանը դեկտեմբերի 17-ին քննել է ադրբեջանցի հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքի անդամների կարգավիճակի հարցը, ով Ադրբեջանում ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, դատարանը լսել է Միրկադիրովի կնոջը` Ադել Բաբախանովային եւ ավագ դստերը` Սուադին: Բացի այդ, քննարկվել են միջազգային իրավապաշտպան կառույցների եւ Շվեյցարիայի համապատասխան կազմակերպությունների ներկայացված փաստաթղթերը: Դեկտեմբերի 20-ին Միրկադիրովի ընտանիքը ծանուցագիր է ստացել դատարանից` նրանց քաղաքական ապաստան տրամադրելու մասին:

Ռաուֆ Միրկադիրովը ադրբեջանական «Զերկալո» թերթի հատուկ թղթակիցն էր Թուրքիայում: Ապրիլի 19-ին Թուրքիայի ոստիկանությունը նրան արտաքսել է Բաքու, որտեղ ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո Ադրբեջանի ազգային անվտանգությն նախարարության աշխատակիցները ձերբակալել են լրագրողին: Երկու օր հետո նրան մեղադրանք է ներկայացվել Հայաստանի օգտին «լրտեսություն» իրականացնելու մեջ: Այդ մեղադրանքները լրագրողը հերքել է` դրանք անվանելով անհեթեթ: Կարճ ժամանակ հետո միջազգային կազմակերպությունները Միրկադիրովին խղճի բանտարկյալ են ճանաչել:

Միրկադիրովի ձերբակալությունից հետո նրա ընտանիքը մնացել էր Թուրքիայում: Տեղի եւ Բաքվի դատախազության աշխատակիցները մի քանի անգամ հարցաքննել են նրա ընտանիքի անդամներին, նրանց բնակարանը խուզարկել եւ անձնական իրեր են առգրավել: Դրանից հետո միջազգային կազմակերպությունների օգնությամբ նրա ընտանիքի անդամներին տեղափոխել են Շվեյցարիա: Միջազգային գործելաոճի համաձայն` քաղաքական բանտարկյալի ընտանիքի անդամներին ապաստան է տրվում, եթե նրանց վերադարձը հայրենիք սպառնալիք է ներկայանում նրանց ազատության համար:

Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Միրկադիրովի ձերբակալության հետ կապված` ադրբեջանցի իրավապաշտպանները նշել են, որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]