Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ներբանկային շուկայում այս շաբաթ գնվել է 120,906,915 դոլար, վաճառվել 150,851,316

Ներբանկային շուկայում այս շաբաթ գնվել է 120,906,915 դոլար, վաճառվել 150,851,316

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄՆԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 15-20-ը բանկերի կողմից գնվել է 120,906,915 դոլար 488.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 150,851,316 ԱՄՆ դոլար 495 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 459.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 27,616,115 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 495.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,637,035 EUR 599.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,814,495  EUR 621.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 722,661,103 ՌԴ ռուբլի 7.84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 367,213,984 ՌԴ ռուբլի 8.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.1 մլն ԱՄՆ դոլար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]