1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի օդային դարպասները սպասարկեցին տարվա երկումիլիոներորդ ուղևորին

Հայաստանի օդային դարպասները սպասարկեցին տարվա երկումիլիոներորդ 
ուղևորին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի օդային դարպասները տարվա կտրվածքով սպասարկեցին երկումիլիոներորդ ուղևորին: Այն դարձավ «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Երևանի բնակչուհի Գայանե Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարները մասնակցեցին օդանավակայանում կազմակերպված երկումիլիոներորդ ուղևորին դիմավորելու հանդիսավոր արարողությանը, շնորհավորեցին տիկին Սարգսյանին և հանձնեցին արժեքավոր նվերներ:

2014 թվականի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931,5 ուղևոր, ինչը շուրջ 332,3 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 976,7 ուղևոր, իսկ ժամանել է 955: Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ (39 910 մարդ հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատականի դիմաց): Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 50,6 տոկոս 2013 թվականի նույն ժամանակաշրջանի 50,2 տոկոսի փոխարեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]