Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն խոստացել Է ամրապնդել իր միջուկային ներուժը

ԿԺԴՀ-ն խոստացել Է ամրապնդել իր միջուկային ներուժը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ղեկավարությունը տվյալ փուլում անիմաստ Է համարում Կորեական թերակղզու միջուկազերծումը, ուստի ինքնապաշտպանության նպատակով ամրապնդելու Է իր միջուկային ներուժը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հաղորդել Է ՑՏԱԿ գործակալությունը:

«Այժմ, երբ ակնհայտ Է դարձել մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով մեր երկրի վրա հարձակվելու ԱՄՆ-ի ձգտումը, Կորեական թերակղզում միջուկազերծման գաղափարը կորցրել Է ակտուալությունը»,-գործակալությունը մեջբերել Է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքը:

Նա նշել Է, որ Փենյանն այժմ ջանքերը կենտրոնացնելու Է այն բանի վրա, որ «բոլոր միջոցներով լրացուցիչ ամրապնդի պաշտպանությունը՝ օգտագործելով նաեւ միջուկային ուժերը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]