Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երեւանի քաղաքապետը պատվոգրեր է հանձնել «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի հաղթողներին

Երեւանի քաղաքապետը պատվոգրեր է հանձնել «Երգը բարեկամության կամուրջ 
է» փառատոնի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնում հաղթող ճանաչված աշակերտներին ու ժյուրիի անդամներին: Հարկ է նշել, որ փառատոնի շրջանակում Երևան քաղաքի դպրոցների շուրջ 1117 աշակերտներից քաղաքային փուլին մասնակցելու համար ընտրվել էին 45-ը, որոնցից հաղթող են ճանաչվել 18-ը: Շնորհավորելով տաղանդաշատ փոքրիկներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև փառատոնի ժյուրիի անդամներին՝ անաչառ աշխատանքի համար: 

«Այն ոգևորությունն ու մեծ պատասխանատվությունը, որ դրսևորեցիք փառատոնի ընթացքում, ցանկանում եմ, որ ուղեկցի ձեզ  ողջ կյանքում: Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է նման նախաձեռնություններին ու  լինելու է տաղանդաշատ երեխաների կողքին»,- ընդգծել է քաղաքապետը:

Փառատոնի քաղաքային փուլի հանձնաժողովում անկողմնակալ աշխատանքի համար ժյուրիի անդամները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, իսկ հաղթող ճանաչված աշակերտներն արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:  Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու ջերմ ընդունելության համար՝ ժյուրիի անդամներն ու փառատոնի մասնակիցները նկատել են, որ քաղաքապետի հետ հանդիպման այս օրը կդառնա հիշարժան ու կլինի պարտավորեցնող նորանոր ձեռքբերումներ գրանցելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]