Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հանրապետության հրապարակի Ձմեռ պապերն ու Ձյունանուշները հավաստագրեր են ստացել

Հանրապետության հրապարակի Ձմեռ պապերն ու Ձյունանուշները հավաստագրեր 
են ստացել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական օրերին գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերին և Ձյունանուշներին տրամադրում է հատուկ հավաստագրեր:  Մասնագիտական խումբը, սահմանված չափորոշիչների համաձայն, գնահատում է կերպարների թե´ ընդհանուր արտաքին տեսքն ու մասնավորապես հանդերձանքը և թե´ երեխաների ու ծնողների հետ շփման ունակությունները, գրագետ խոսքը, ասմունքի վարպետությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման հիմնական նպատակը Ամանորի հեքիաթային մթնոլորտին համահունչ Ձմեռ պապերի և Ձյունանուշների ընտրությունն է: Այս տարի հավաստագրերի տրամադրման ընթացակարգին նախապես հերթագրվել և մասնակցել է շուրջ 60 Ձմեռ պապ և Ձյունանուշ, որոնցից, սակայն, ոչ բոլորն են համապատասխանել չափորոշիչներին և հավաստագիր ստացել: Հավաստագրեր են տրամադրվել նաև մուլտհերոսների որոշ կերպարների:

Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև մշակույթի և տուրիզմի վարչություների աշխատակիցների կողմից տոնական օրերին հատուկ հսկողություն է սահմանվելու հավաստագիր ստացած Ձմեռ պապերի և Ձյունանուշների գործունեության նկատմամբ: Ծխելու, ոչ սթափ վիճակում գտնվելու կամ այլ խախտումների արձանագրման դեպքում այդ անձանց գործունեությունը տեղում դադարեցվելու է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]