Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վլադիմիր Հակոբյանը միաժամանակյա խաղ անցկացրեց Արարատյան Հայրապետական թեմի քահանաների հետ

Վլադիմիր Հակոբյանը միաժամանակյա խաղ անցկացրեց Արարատյան 
Հայրապետական թեմի քահանաների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրեց Արարատյան Հայարպետական թեմի քահանաների, երիտասարդների և Ավանի շախմատի դպրոցի սաների հետ:

«Նախորդ տարի որոշեցինք, որ սուրբ Աբգար թագավորի տոնին պետք է շախմատային մրցաշար անցկացնենք: Պետք է ոչ միայն շախմատի միջոցով շփվենք միմյանց հետ, այլ նաև երիտասարդներն իրենց մտավոր կարողությունները ցույց տան: Եվ, իհարկե, սա համախմբվելու ևս մեկ առիթ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Վլադիմիր Հակոբյանի խոսքով` միաժամանակյա սեանսները դժվար են լինում, և ինքն առաջին անգամ պետք է շախմատ խաղար քահանաների հետ: «Ամեն բան, ինչը որ արվում է շախմատի մասսայականացման համար, միշտ էլ հետաքրքիր է: Հավասարը հավասարի հետ չենք լինելու, քանի որ միաժամանակյա սեանս է, սակայն նրանք կարգ չունեն»,- ասաց Հակոբյանը:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Արարատյան Հայրապետական թեմը սուրբ Աբգար թագավորի տոնի առթիվ կազմակերպում է շախմատային միաժամանակյա խաղ, նախորդ տարի խաղը վարեց Գաբրիել Սարգսյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]