Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինացիների մեկ երրորդի կարծիքով՝ Կիեւը պետք Է հրաժարվի Ղրիմից. Gallup

Ուկրաինացիների մեկ երրորդի կարծիքով՝ Կիեւը պետք Է հրաժարվի Ղրիմից. Gallup

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի քաղաքացիների մեկ երրորդն (34 տոկոսը) այն կարծիքին Է, որ պետք Է հրաժարվել Ղրիմը պետության կազմ վերադարձնելուց: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Gallup ինստիտուտի հարցումը:

Չնայած այն բանին, որ ուկրաինացիների ընդամենը 4 տոկոսն Է հավանություն տալիս Ղրիմի միավորմանը Ռուսաստանին, երկրի բնակչության միայն 16 տոկոսն Է պնդում, որ պետք Է թերակղզին անհապաղ Ուկրաինայի կազմ վերադարձվելու փորձեր արվեն: Իսկ քաղաքացիների 40 տոկոսն այն կարծիքն Է հայտնել, որ այդօրինակ փորձերի համար պետք Է սպասել ավելի հարմար պահի, ամենից առաջ հարավ-արեւելքի իրադրության կայունացմանը:

Gallup-ի ուսումնասիրությունն անցկացվել Է 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, Ուկրաինայի կառավարական ուժերի եւ Դոնբասի աշխարհազորայինների միջեւ հաստատված հրադադարից հետո: Տարածքը, որտեղ անցկացվել Է հարցումը, չի ներառել  Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի մի մասը:

Ինչ վերաբերում Է ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների համար Ուկրաինայի կազմից դուրս գալու թույլտվություն տալուն, ապա,  Gallup-ի տվյալներով, ուկրաինացիների միայն 7 տոկոսն Է պատրաստ համաձայնել այդ տարբերակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]