Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր ճանապարհի շնորհիվ Երևան-Թբիլիսի խճուղուց Թեղուտ հնարավոր կլինի հասնել 10 րոպեում

Նոր ճանապարհի շնորհիվ Երևան-Թբիլիսի խճուղուց Թեղուտ հնարավոր կլինի 
հասնել 10 րոպեում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում ավարտվել են Շնող համայնքից մինչև Թեղուտ համայնքի ավարտ տանող՝ 3.7 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի 2014 թվականի միջոցների հաշվին: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է շուրջ  522 միլիոն ՀՀ դրամ: Թեղուտում լրագրողների հետ զրույցում  համայնքի ղեկավար Ֆրունզե Նորեկյանը նշեց, որ բնակչության տրամադրվածությունը դրական է՝ կապված վերջերս կատարված աշխատանքների հետ: «Երբ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ անգամ աշխատանքային այցով  եղավ «Թեղուտ» արտադրական ընկերությունում, մենք բարձրացրել ենք Շնող համայնքից մինչև Թեղուտի ավարտ ճանապարհի ասֆալտապատման հարցը: Եվ ինչպես տեսնում եք, աշխատանքները շատ արագ կատարվել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նորեկյանը:

Նա ընդգծեց, որ այս ճանապարհի ասֆալտապատումը շատ կարևոր նշանակություն ունի իրենց համար քանի որ նախկինում համայնքի բնակիչները Երևան-Թբիլիսի խճուղուց մինչև Թեղուտ հասնում էին մեկ ժամում, իսկ ճանապարհի վերանաորոգումից հետո՝ 10 րոպեում: «Բնական է, որ ճանապարհի նշանակությունը շատ կարևոր է մեզ համար»,- ընդգծեց նա:

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Արգիշտի-1» ՍՊ ընկերության կողմից հրատապ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կատարվել են ճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ: Իրականացվել են ճանապարհի հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային կապիտալ պատվածքի՝ ասֆալտբետոնե ծածկի ներքին և վերին շերտերի կառուցման աշխատանքներ: Վերականգնվել է ջրահեռացման համակարգը, հիմնանորոգվել են գոյություն ունեցող կամուրջները: Անվտանգության նկատառումներից ելնելով` տեղադրվել են ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ և կատարվել գծանշում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]