Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առանց Ռուսաստանի չեն լուծվի Մերձավոր Արեւելքի հակամարտությունը եւ սիրիական ճգնաժամը. Շտայնմայեր

Առանց Ռուսաստանի չեն լուծվի Մերձավոր Արեւելքի հակամարտությունը եւ սիրիական ճգնաժամը. Շտայնմայեր

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի հետ երկխոսության պահանման եւ զարգացման կոչ Է արել՝ չնայած ուկրաինական ճգնաժամին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դեկտեմբերի 20-ին Der Spiegel շաբաթահանդեսում հրապարակված հարցազույցում:

«Ես չեմ հոգնի կրկնելուց, որ մենք Ռուսաստանի կարիքն ունենք, երբ ցանկանում ենք քայլեր ձեռնարկել Մերձավոր Արեւելքի հակամարտության լուծման եւ Սիրիայում հրադադարի հաստատման ուղղությամբ»,- նշել Է Շտայնմայերը: «Եվրոպայում անվտանգությունն անհնարին Է առանց Ռուսաստանի, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի անվտանգությունն՝ առանց Եվրոպայի,- ընդգծել Է Գերմանիայի ԱԳ նախարարը:- Ուստի մենք պետք Է կրկին կարգի բերենք անվտանգության եվրոպական ճարարապետությունը, որին վնաս Է հասցվել»:      

«Ես հուսով եմ, որ երկու կողմերն Էլ (Արեւմուտքը եւ ՌԴ-ն) ձգտում ունեն հնարավորինս արագ միմյանց ընդառաջ քայլեր անելու»,- հավելել Է Շտայնմայերը: 

«Այժմ ընթանում են բանակցություններ այն բանի շուրջը, թե ինչպես ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրական համաձայնագրերը կարող են համաձայնեցվել գոյություն ունեցող ռուս-ուկրաինական համաձայնությունների հետ,- նշել Է նա:- Սխալ Էր ավելի վաղ դա չանելը»: «Ես արդեն առաջարկել եմ քննարկել ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ երկխոսության հնարավորությունը»,- հիշեցրել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]