Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետք է փորձենք դանակի դեմ խաղաղությամբ պայքարել. Արոնյանը Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի մասին

Պետք է փորձենք դանակի դեմ խաղաղությամբ պայքարել. Արոնյանը Բաքվում 
կայանալիք աշխարհի գավաթի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոնի Արոնյանի կարծիքով` աշխարհի գավաթի Բաքվում կայանալիք մրցաշարում հայ մարզիկների մասնակցությունը բարդ և ցավոտ խնդիր է:

«Գիտեք` այդ հարցը շատը բարդ և ցավոտ է: Ես մասնակցելու մտադրություն ունեմ, սակայն մտածելու շատ հարցեր կան: Դեռ պետք խոսենք, մտածենք այդ ուղղությամբ: Ես կարծում եմ, որ, գուցե, ասածս քրիստոնեական կհնչի, բայց պետք է փորձենք դանակի դեմ խաղաղությամբ պայքարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Արոնյանը:

Նրա խոսքով` նման որոշումները դժվար են կայացվում: «Ամեն մարդ իր մեջ պետք է որոշի` մասնակցել նմանատիպ մրցումների: Ես ինքս շատ եմ ցանկանում և մինչև հիմա էլ պատասխան չունեմ»,- շեշտեց Արոնյանը:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանը կկայանա Բաքվում 2015 թվականի հոկտեմբերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]