Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օտարերկրացի մասնագետը Թեղուտի շահագործումը Հայաստանի տնտեսության առաջընթացի քայլ է համարում

Օտարերկրացի մասնագետը Թեղուտի շահագործումը Հայաստանի տնտեսության 
առաջընթացի քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեղուտի հանքավայրի շահագործումը ճիշտ քայլ է՝ ուղղված Հայաստանի տնտեսության առաջընթացին և ժողովրդի բարեկեցությանը: Թեղուտի հանքավայրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թեղուտ» ընկերության արտադրական գործառնությունների ղեկավար Ռոբերտ Դիքին: «Ես արդեն 6 ամիս է՝ աշխատում եմ այստեղ: Եվ իմ այստեղ գալու հիմնական պատճառն այն է, որ ընկերության ղեկավար Վալերի Մեժլումյանը կարողացավ ինձ համոզել, որ այս հանքավայչի շահագործումը ճիշտ քայլ է Հայաաստանի տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դիքին:

Նա ընդգծեց, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատն  իր իմացած ձեռնարկություններից  տեխնոլոգիապես ամենահագեցածներից մեկն է: «Կառավարման համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է: Ըստ էության, այս ձեռնարկությունը կարելի է՝ ղեկավարել աշխարհի ցանկացած կետից: Իսկ աշխատակազմի անդամները, ովքեր  զբաղվում են կոմբինատի գործարկմամբ, անցնում են լուրջ վերապատրաստում և դառնում լուրջ մասնագետներ»,- ասաց նա:

Ռոբերտ Դիքին նշեց, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատն իրենից ներկայացնում է որպես փակ ցիկլով աշխատող ձեռնարկություն՝ վստահեցնելով, որ հանքաքարի արդյունահանման ընթացքում օգտագործվող որևէ նյութ միջավայր չի արտանետվում: «Արտաքին տարածքում ընկնող անձրևաջուրը շրջանցում է ձեռնարկության տարածքը, իսկ ներքին տարածքում ընկնող անձրևաջուրն օգտագործվում է տեխնոլոգիական գործընթացում: Եթե նայեք ձեր շուրջը կտեսնեք սևահող, որը մենք հետագայում կօգտագործենք պոչամբարի համար օգտագործվող տարածքը բնությանը վերադարձնելու համար, իսկ այդ տարածքը հետո կկանաչապատվի»,- ասաց նա:

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնում է «Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը: Ընկերությունը հիմնադրվել է «Վալլեքս» խմբի կողմից 2006թ. մայիսի 22-ին: Պաշարների մեծությամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է շուրջ 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար՝ 1.6 միլիոն տոննա պղնձի և 99 հազար տոննա մոլիբդենի պարունակությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]