Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Միսս աշխարհ-2014»-ը պատմել Է՝ ինչպես նվաճել ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը

«Միսս աշխարհ-2014»-ը պատմել Է՝ ինչպես նվաճել ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրպագուները դեկտեմբերի 20-ին դիմավորել են տուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն) վերադարձած 22-ամյա ուսանողուհի Ռոլին Սթրոսին՝ Լոնդոնում կայացած «Միսս աշխարհ-2014» գեղեցկության մրցույթի հաղթողին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Յոհաննեսբուրգի միջազգային օդանավակայանում նրան պաշտոնապես դիմավորել են սպորտի նախարար Ֆիկիլե Մբալուլան եւ «Միսս աշխարհ-1958» Փեննի Քոելենը:

«Բարի վերադարձ, մեր երկրի դուստր: Գեղեցիկ կանայք ծնվում են ՀԱՀ-ում»,-գրված Էր հայրենակիցների պլակատներից մեկի վրա:

Լրագրողների հարցին՝ ինչպես նվաճել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը, Ռոլինը խորհուրդ Է տվել ոչ ոքի չնմանվել: «Չպետք Է ձգտել նմանվել ինձ կամ Էլի ինչ-որ մեկի:  Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք, եւ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»,-պատասխանել Է նա:

«Միսս աշխարհ» մրցույթում հարավաֆրիկացի աղջիկները հաղթել են միայն երեք անգամ: Առաջինը եղել Է Քոելենը, իսկ երկրորդը 1974 թվականին՝ Անելին Քրիլը: Երրորդ հաղթանակը ձեռք Է բերվել միայն 40 տարի հետո:

Սթրոսը, որը ծնվել Է Մպումալանգա հյուսիսարեւելյան նահանգում, սովորում Է Ազատ Պետություն նահանգի Բլումֆոնտեյն քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]