Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը կմասնակցի ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սեյրան Օհանյանը կմասնակցի ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների 
խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին կմեկնի Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ա. Ռավկովի հետ, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարները կհաստատեն հայ-բելառուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]