Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կրթական համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից. Աշոտյան

Կրթական համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իրեն կրթության ոլորտի մասնագետ չի համարում: Նախարարի խոսքով՝ ինքը կրթության կառավարման մասնագետ է: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարարը: Աշոտյանը խոստովանեց, որ ուրախ է, որ իրեն չեն ասոցացնում կրթության ոլորտի հետ, քանի որ նախարարը նախևառաջ քաղաքական պաշտոնյա է:

«Իմ նշանակման առաջին իսկ օրվանից՝ 2009 թվականի մայիսի 12-ից, մամուլը գուժում էր իմ մոտալուտ հրաժարականն այս պաշտոնից՝ մեջբերելով այն հանգամանքը, որ մասնագիտական տեսանկյունից ես կրթության ոլորտի մասնագետ չեմ: Ավելին՝ ես ինքս, անգամ այս պաշտոնը ստանձնելուց հինգ ու կես տարի անց, ինձ կրթության ոլորտի մասնագետ չեմ համարում, բայց համարում եմ կրթության կառավարման մասնագետ: Հաշվի առնելով այս պաշտոնում իմ երկարակեցությունը՝ կարելի է ենթադրել, որ այս ոլորտին հենց ինձ նման նախարար էր պետք, որ կայուն վարչարարություն կիրականացներ և ճգնաժամային կառավարման հմտություններ կունենար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարն ընդգծեց, որ կրթական համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից: «Այս համակարգում միակ քաղաքական մարդն ի պաշտոնե նախարարը պետք է լինի, որովհետև նախարարը քաղաքական պաշտոն է»,- նշեց Աշոտյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am