Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանրապետությունում եկող շաբաթ տեղումներ են սպասվում

Հանրապետությունում եկող շաբաթ տեղումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ հիմնականում ձյան տեսքով, լեռներում և լեռնանցքներում ՝մառախուղ, 23-24-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թույլ ձյուն: Դեկետմբերի 21-22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 23-24-ին` +5, դեկտեմբերի 25-ին` +6 աստիճան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]