Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քննիչը կեղծել է վկայի հարցաքննության արձանագրությունը. ՀՔԾ

Քննիչը կեղծել է վկայի հարցաքննության արձանագրությունը. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունները անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջանիբեկ Թ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Մարգարիտա Գ.-ն հայտարարել է, որ 2014 թվականի մարտի 6-ին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, բռնություն գործադրելով, իրեն մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը և տեղափոխել ոստիկանության բաժին, այնուհետև քննիչի կողմից կեղծվել է իր` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը, որը ինքը ստորագրել է առանց ընթերցելու:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]