Կոռուպցիան կրթական համակարգում զգալիորեն նահանջել է. Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիան կրթական համակարգում վերացված չէ, սակայն տեսանելի նահանջել է: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ նահանջը տեսանելի է ոչ միայն հայկական դաշտի կողմից:
«Այս նահանջն արձանագրված է ոչ միայն մեր հետազոտություններով, ոչ միայն հայկական մամուլի և մասնագիտացված կազմակերպությունների աչքերով, այլև Transparency International միջազգային կառույցի կողմից: Ըստ դրա՝ կրթությունն այլևս կոռումպացված ոլորտների առաջատար եռյակում չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ սա, իհարկե, սիմվոլիկ և տեսանելի հաջողություն է: «Սակայն արդյունքը մեզ չի բավարարում, և բնականաբար, գործողություններն այս ուղղությամբ պետք է շարունակվեն բոլոր տարիների ընթացքում»,-հավելեց նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում