Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվան հուսով Է, որ ԵՄ-ում հաշվի կառնեն «Արեւելյան գործընկերության» քաղաքականության թերությունները

Մոսկվան հուսով Է, որ ԵՄ-ում հաշվի կառնեն «Արեւելյան գործընկերության» քաղաքականության թերությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հուսով են, որ Եվրամիության գործընկերները լրիվ չափով հաշվի կառնեն «Արեւելյան գործընկերության» քաղաքականության թերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում: 

«Ուշադրություն ենք դարձրել Գերմանիայի ղեկավարության՝ վերջերս կատարած հայտարարությանը հօգուտ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ երկխոսության հաստատմանը եւ Մոսկվայի ու Բրյուսելի միջեւ կոնսուլտացիաների անցկացմանը՝ Եվրամիության հանդեպ եւ ԱՊՀ-ի շրջանակներում «Արեւելյան գործընկերության» ֆոկուսային պետությունների պարտավորությունների համատեղելիություն գտնելու համար,- նշել են ՌԴ-ի ԱԳ նախարարությունում:- Պաշտպանում ենք նման մոտեցումները: Դրանք ընթանում են այն առաջարկությունների հունով, որոնք Ռուսաստանը երկար ժամանակ առաջադրում Էր Եվրամիության հետ շփումների ընթացքում»:     

«Հուսով ենք, որ մեր գործընկերները լրիվ չափով հաշվի կառնեն «Արեւելյան գործընկերության» քաղաքականության թերությունները եւ պատրաստ են միասնական տարածության ստեղծմանը՝ իրավահավասարության եւ շահերի հավասարակաշռության հիման վրա»,- ընդգծել են նախարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]