Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զորամասի հրամանատարին, նրա տեղակալին ու զորամասի մեկ աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Զորամասի հրամանատարին, նրա տեղակալին ու զորամասի մեկ աշխատակցի 
մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանին, հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, փոխգնդապետ Աղվան Պողոսյանին և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Աշոտ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։   

Գնդապետ, ՀՀ ՊՆ 21833 զորամասի հրամանատար Աշոտ Մարտիրոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի առաջին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա նոյեմբերի 29-ից մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, առանց ստուգելու 2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. մարտ և նույն թվականի նոյեմբեր ամիսների աշխատանքային կարգագրերում նշված և որպես բանվոր ծառայողներ գրանցված Վոլոդյա Ղուլիջանյանի և Վարդան Ղազարյանի կողմից աշխատանքի հաճախելության վերաբերյալ կարգագրերում նշված փաստերի իրականությանը համապատասխանությունը, ստորագրել է աշխատանքային կարգագրերն ու զորամասի կնիքով հաստատել դրանք, որի հետևանքով նույն զորամասի կաթսայատան օպերատորներ գրանցված Վոլոդյա Ղուլիջանյանի և Վարդան Ղազարյանի հաշվեհամարներին որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր 902 հազար 437 ՀՀ դրամ:

Զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, բանվոր ծառայող Աշոտ Կարապետյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածով և 308 հոդվածի առաջին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, զորամասի էլեկտրիկ, բանվոր ծառայողներ Մեսրոպ Հարությունյանի և երկրորդ պահակախմբի պետ Ռոման Գելաշվիլիի խնդրանքներին ընդառաջ գնալով` վերջիններիս կողմից հավելյալ աշխատավարձ ստանալու նպատակով թույլատրել է 2012թ. դեկտեմբեր-մարտ և 2013թ. նոյեմբեր-մարտ ամիսների ընթացքում զորամասի կաթսայատան սեզոնային օպերատորներ գրանցված, բանվոր ծառայողներ Վոլոդյա Ղուլիջանյանի և Վարդան Ղազարյանի փոխարեն կաթսայատան օպերատորի պարտականությունները կատարել և վարձատրություն ստանալ, իսկ 2013թ. դեկտեմբեր-մարտ ամիսների աշխատանքային կարգագրերում անձամբ ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե իբր Վ. Ղուլիջանյանը և Վ. Ղազարյանը ծառայությունից չեն բացակայել, այն դեպքում երբ վերջիններս ընդհանրապես ծառայության չեն ներկայացել: 

Զորամասի հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, փոխգնդապետ Աղվան Պողոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի առաջին մասով և 358.1 հոդվածի երկրորդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, որի արդյունքում՝ կաթսայատան սեզոնային օպերատորներ գրանցված Վոլոդյա Ղուլիջանյանը 2012թ. դեկտեմբեր-մարտ և 2013թ.նոյեմբեր-մարտ և Վարդան Ղազարյանը 2013թ. նոյեմբեր-մարտ ամիսների ընթացքում աշխատանքի ընդհանրապես չեն ներկայացել, նրանց փոխարեն աշխատել և վարձատրություն են ստացել զորամասի էլեկտրիկ Մ. Հարությունյանը և երկրորդ պահակախմբի պետ, բանվոր ծառայող Ռ. Գելաշվիլին, իսկ 2013թ. դեկտեմբեր-մարտ ամիսների ընթացքում անձամբ ստորագրել է աշխատանքային կարգագրերն այն մասին, որ Վ. Ղուլիջանյանն ու Վ. Ղազարյանն աշխատանքից չեն բացակայել:

Բացի այդ, Աղվան Պողոսյանը, 2014թ. հուլիսի 19-ին ժամը 09:45-ի սահմաններում, զորամասի ՎՔՆ ծառայության պետ, կապիտան Արտակ Սարգսյանի աշխատասենյակում վիճաբանել է վերջինիս հետ` դիտավորությամբ ձեռքով հրել է նրան, որից վերջինս ընկել է աթոռի վրա և ձախ գոտկային շրջանում զգացել է ֆիզիկական ցավ: 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեղադրյալներ Աշոտ Մարտիրոսյանի, Աշոտ Կարապետյանի, Աղվան Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]