Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրք կին ակադեմիկոսին դատապարտել են ազատազրկման

Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրք կին ակադեմիկոսին 
դատապարտել են ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեզիի դեպքերի ժամանակ ոստիկանի կրակոցից մահացած անչափահաս Բերքան Էլվինի հիշատակի արարողություններին մասնակցած թուրք ակադեմիկոս Էլիֆհան Քյոսեն «Էրդողանին վիրավորելու» հիմնավորմամբ դատապարտվել է ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դատարանի ներկայացրած մեղադրականի մեջ նշվում է, որ Քյոսեն արարողության ժամանակ գող է անվանել Էրդողանին: Նա դատապարտվել է 11 ամիս և 20 օր ազատազրկման:

Թուրք պրոֆեսորը հերքել է մեղադրանքները` ասելով, որ որևէ արտահայտություն այն ժամանակվա վարչապետի հասցեին չի արել: Նա ընդգծել է, որ չի ափսոսում Էլվանի հիշատակի արարողությանը մասնակցե;լու համար: Քյոսեն հավելել է, որ խնդիրը պատրաստ է հասցնել մինչև եվրոպական դատարաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]