Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Բելառուսի փոխարտգործնախարարի հայտարարությանը

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Բելառուսի փոխարտգործնախարարի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ հանտապետություն էˋ իր ընտրված իշխանություններով, և մեր նպատակն է հասնել նրա ժողովրդի կամքի իրականացմանը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեր նպատակն է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը և ԼՂՀ ժողովրդի կամքի իրականացումը»,- շեշտեց նա: Անդադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչն այսօր հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնաˋ Շարմազանովը նշեց, որ բանավոր կերպով բազմիցս նշվել է, որ ԼՂՀ-ն իրավական առումով, այսինքն՝ դե յուրե, Հայաստանի Հանրապետության մաս չէ: «Եթե որևէ մեկը կարծում է, որ այն դե յուրե ՀՀ մաս է, ապա մոլորության մեջ է, ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է և շուտով դառնալու է դե յուրե անկախ հանրապետություն»,- հայտարարեց նա:

Բելառուսի փոխարտգործնախարարի հայտարարությունում նաև նշվել էր, որ պայմանագրին նոտա է ավելացվել, որ ԼՂՀ-ն ՀՀ մաս չէ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]