Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ֆորսֆուլ ֆիլինգս» ժամանակակից բալետային խումբը և Տիգրան Համասյանը հանդես կգան համատեղ համերգով

«Ֆորսֆուլ ֆիլինգս» ժամանակակից բալետային խումբը և Տիգրան Համասյանը հանդես կգան համատեղ համերգով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորսֆուլ ֆիլինգս» ժամանակակից բալետային խումբը Երևանում առաջին անգամ համատեղ ելույթով հանդես կգա դաշնակահար Տիգրան Համասյանի հետ: Այս մասին դեկտեմբերի 19-ին հայազգի պարողները հայտարարեցին կայանալիք համերգին ընդառաջ ամուլի ասուլիսի ժամանակ:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում, որտեղ դեկտեմբերի 21-ին տեղի կունենա համերգը, Եվրոպայի տարբեր թատրոններում մենակատարող հայազգի պարողները ելույթ կունենան «Խաչվող ճանապարհներ» համերգով, որտեղ Շվեդիայի թագավորական բալետի գլխավոր մենակատար Արսեն Մեհրաբյանի, նույն թատրոնի առաջին մենակատար Վահե Մարտիրոսյանի, Բեռլինի պետական բալետի մենակատար Արշակ Ղալումյանի, Բավարիայի պետական բալետի գլխավոր մենակատար Տիգրան Միքայելյանի, Շտուտգարտի բալետի մենակատար Արման Զազյանի հետ ելույթ կունենան նաև իրենց գործընկերներ Շվեդիայից Սառա-Ջեյն Բրոդբեքը և  Գերմանիայից Միա Ռուդիչը:

«Համերգի գաղափարը հիմնվում է մեր խմբի և Տիգրան Համասյանի ուղիների հատման վրա: Մեզ միավորում է այն փաստը, որ մեր շոուի մեջ կա տարբեր ոճերի երաժշտություն, և Տիգրանը նույնպես նվագում է տարաբնույթ ոճերում», - նշեց  Արսեն Մեհրաբյանը:

Նա առաջին անգամ հանդիպել է Տիգրան Համասյանին համերգից հետո և անմիջապես հասկացել իրենց մշակույթի փոխադարձ կապը: «Ֆորսֆուլ Ֆիլինգսի» եզակի արտիստիզմը և Տիգրան Համասյանի երաժշտության բազմազանության համատեղումը հնարավորություն է տալիս ստեղծել նորարարական և զգացմունքային մի նոր փորձառություն, որտեղ անկեղծորեն նկարագրվում է իրական փոխադարձ կապը միմյանց հետ, ինչպես նաև հասարակության հետ:

«Ծրագրի ընտրությունը կատարել ենք համատեղ, համերգի ընթացքում մի քանի համար հիմնված է լինելու իմ ստեղծագործությունների վրա, նաև որոշ համարների ընթացքում ես հանդես կգամ առանձին: Համերգի ծրագիրը բավականին բազմազան է լինելու. հնչելու են գործեր, որոնք ես վաղուց չեմ նվագել երևանյան բեմում», - տեղեկացրեց Տիգրան Համասյանը:

Համերգի ընթացքում Տիգրան Համասյանի ստեղծագործություների շարքում կհնչեեն Road song, Living Paris, «Կաքավիկ», «Կառնավալ». վերջինս Հայաստանում կհնչի առաջին անգամ:

«Ֆորսֆուլ ֆիլինգս» խմբի հայազգի պարողներից յուրաքանչյուրն արդեն տասը տարուց ավելի աշխատում է Եվրոպայում, սակայն սա խմբի առաջին համերգը չէ Երևանում. վերջինը տեղի էր ունեցել 2011 թ.:

«Մենք բոլորս սովորել ենք Հայաստանի պարարվեստի ուսումնարանում և ժամանակին հրավերներ ենք ստացել Եվրոպայի դպրոցներում սովորելու, որովհետև այնտեղ կա ժամանակակից պարերի դպրոցը, որն, ավաղ, այստեղ բացակայում է: Դեկտեմբերի 21-ի մեր համերգի ժամանակ կներկայացնենք  ժամանակակից պար, որը լայն տարածում ունի աշխարհում: Այն աշխարհում արագ զարգացումներ է ապրում, և, որպես պարող, դու անընդհատ պետք է սովորես»,- ընդգծեց Արշակ Ղալումյանը:

Արման Զազյանի խոսքով՝ համերգին ներկայացվելիք շատ բեմադրություններ հեղինակել է Արսեն Մեհրաբյանը, նաև կիրառվելու են տղաների թատրոններում կիրառվող բեմադրութունները, որոնց համար իրենք նախապես ստացել են թույլատվություն:

«Քանի որ ապրում ենք տարբեր քաղաքներում, յուրաքանչուրս աշխատում է տարբեր թատրոններում, և  ազատ ժամանակ քիչ ունենք: Այդ իսկ պատճառով փորձերի համար հանդիպել ենք Բեռլինում, որտեղ աշխատում է Արշակը՝ աշխատելով մեր բոլոր ազատ օրերին, և հավաքել ենք մեր հիմնական ծրագիրը», - նկատեց Արսեն Մեհրաբյանը:

Հաջորդ տարի տղաները «Ֆորսֆուլ ֆիլինգս» խմբով ծրագրում են երկու համերգով ելույթ ունենալ Մյունխենում, ինչպես նաև մասնակցել Իտալիայի Ուդինե քաղաքում անցկացվող ամենամյա պարային փառատոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]