Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մասիսի ծննդատունը վերազինվեց անհրաժեշտ բժշկական սարքավորումներով

Մասիսի ծննդատունը վերազինվեց անհրաժեշտ բժշկական սարքավորումներով

ԱՐՏԱՇԱՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի բժշկական կենտրոնը դեկտեմբերի 19-ին վերազինվեց 21 հազար դոլար արժողությամբ 12 անուն բժշկական սարքավորումներով: Այդ առիթով բժշկական կենտրոն էին այցելել գումարը տրամադրած կազմակերպությունների ղեկավարները: Հյուրերին դիմավորեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բարեգործության շրջանակներում հիվանդանոցին տրամադրվեցին  թերհաս ծնված եւ առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ` վերակենդանացման սարք, տաքացուցիչ, երակային ներարկման պոմպ, շնչառական թերապիայի համակարգ: Հիշյալ սարքավորումները հնարավորություն կտան հիվանդանոցին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնություն, իսկ բարդ ընթացող հղիությունների համար այցելուներն այլեւս չեն դիմի մայրաքաղաքի ծննդատներ: 

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց բարեգործներին` ցուցաբերած աջակցության համար: «Թեեւ կենտրոնի բժշկական անձնակազմն ունի մասնագիտական բարձր կարողություններ, այնուամենայնիվ, մինչ սարքավորումներ ձեռք բերելը հնարավոր չէր հասուն եւ անհաս երեխաներին անհրաժեշտ օգնություն ցույց տալ: Այդ սարքավորումներն այսուհետ կտեղադրվեն ծնարանում, որով նորածիններին ցույց կտրվի հրատապ օգնություն»,- նշեց բուժհաստատության ղեկավարը: 

Մասիսի բժշկական կենտրոնում այս տարվա ընթացքում ծնվել է 667 երեխա:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]